Վրաստանը մայիսի 22-ին չեղարկելու է արտակարգ դրությունը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ քննարկվել է երկրում համաճարակաբանական իրավիճակը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը:

Վարչապետը նշել է, որ երկրում երկարաձգվելու են որոշակի սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը զրոյի կհասնի այն դեպքում, եթե բոլոր սահմանափակումները արագ հանելու մեր չկշռադատված քայլով երկրին, յուրաքանչյուր քաղաքացու և երկրի տնտեսական վերածնունդը վտանգի ենթարկենք»,-նշել է վարչապետը:

Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

 

Հրապարակող՝

Ամենաթարմ