fbpx
Աշխարհ

Վրաստանը մտադիր է խաղաղ ճանապարհով լուծել Աբխազիայի հետ հակամարտությունը. Բախտաձե

Վաշինգտոնում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին երկրի տարածաքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Թբիլիսին մտադիր է բացառապես խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ:

«Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը… մենք որոշել են հակամարտությունը հաղթահարել միայն խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Բախտաձեն Փոմպեոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, նրա խոսքը մեջբերել է վրացական կառավարության մամուլի ծառայությունը:

Բախտաձեն հիշեցրել է, որ Վրաստանի կառավարությունը ԱՄՆ-ի օժանդակությամբ մշակել է «Քայլ դեպի լավագույն ապագան» նախագիծը, որը միտված է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների հումանիտար ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ