fbpx
Աշխարհ

Վրաստանը պլանավորում է նավթ արդյունահանել Սև ծովից

Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սև ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ: Այդ մասին, խորհրդարանում հայտարարել է երկրի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար՝ Գեորգի Քոբուլիան:

«Exxon» լրջագույն ընկերությունը կատարում է մեր Սև ծովի ներուժի հետազոտություն: Տարեվերջին այն կավարտվի, և մենք կհայտարարենք Սև ծովի նավթի և գազի պաշարների յուրացման աճուրդ»,- ասել է Քոբուլիան: Վրաստանում գազի արդյունահանման հնարավորությունները հետազոտում է նաև ԱՄՆ-ի «Schlumberger» ընկերությունը:

«ԱՄՆ-ի «Schlumberger» ընկերությունն զբաղվում է մի քանի հորատանցքերի հորատմամբ, և ստացվել են դրական արդյունքներ, ինչը մեզ հնարավորություն կընձեռի որոշակի ծավալի գազ ստանալ»,- ասել է Քոբուլիան:

2018 թվականին Վրաստանում արդյունահանվել է ավելի քան 30 հազար տոննա նավթ և 16,5 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում է շուրջ 1,2 միլիոն տոննա նավթամթերք և շուրջ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ածխաջրածինները (նավթը եւ գազը) հիմնականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից, հաղորդում է «Sputnik Georgea»-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ