fbpx
Աշխարհ

Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար

Ekhokavkaza.com-ի հաղորդմամբ՝ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանը չի կարողանա բացել սահմանները կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի։

«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության կոմիտեն զբաղվում է այդ հարցով։ Երկկողմ համաձայնագրեր կձևակերպվեն նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ։ Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը նախքան ժամանելը։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները։ Օրինակ՝ մեր քաղաքացիները, որ մեկնում են Թուրքիա բուժման նպատակով, պետք է նախապես ՊՇՌ թեստ անցնեն ոչ շուտ, քան 48 ժամ առաջ (սահմանը հատելուց-խմբ․)։ Ինչպես նաև, Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու»,- նշել է Գամկրելիձեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ