CBS հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի eBay ինտերնետ-աճուրդում «Վրիժառուները. Ավարտ» ֆանտաստիկ ժանրի ֆիլմի պրեմիերայի ցուցադրման տոմսերի արժեքը հասնում է մինչև 25 հազար դոլարի:
Նշվում է, որ ԱՄՆ-ի այն բնակիչները, որոնք նախօրոք էին ձեռք բերել ֆիլմի տոմսերը, այժմ աճուրդում դրանք վաճառում են անվանական արժեքից (15 դոլար) անհամեմատ ավելի բարձր գներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաէժան տոմսերը սկսվում են հինգ հատի համար 750 դոլարից։
Նշենք, որ ֆիլմի տոմսերի վաճառքը պաշտոնապես սկսվել է ապրիլի 3-ից։