fbpx
Ժամանց

«Վրիժառուները» ֆիլմը գերազանցում է«Ավատարի» տասամյա ռեկորդը

2019 թվականին համաշխարհային վարձակալության դուրս եկած «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմը վարձակալության ընթացքում գրանցած հաջողության ցուցանիշով կարող է գերազանցել անցած 9 տարիների ընթացքում միակ առաջատար «Ավատար» ֆիլմին: Այս մասին հայտնում է Variety-ն, որն օգտագործել է The Walt Disney Company-ի հրապարակած տվյալները:

Ըստ աղբյուրի՝ ներկայում ֆիլմի հեղինակները վարձակալության արդյունքում վաստակել են 2.7892 մլրդ դոլար: Նախորդ ռեկորդ, որը սահմանել էր «Ավատար» ֆիլը, կազմում է 2.7897 մլրդ դոլարով: «Վրիժառուներին» մնում է միայն 500 հազ դոլարից մի փոքր ավելի վաստակել՝ նախորդ ռեկորդակրին երկրորդ հորիզոնական ուղարկելու համար:

Նշենք, որ «Վրիժառուներ. եզրափակիչ» ֆիլմը նկարահանել են ռեժիսորներ Էնթոնի և Ջո Ռուսոները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ