fbpx
Խորհրդարան

Վստահ եմ՝ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները ավելի պաշտպանված են, քան երբևէ․ Ալեն Սիմոնյան

Գագիկ Ծառուկյանի բիզնեսները ավելի պաշտպանված են, քան երբևէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ իշխանությունները միայն իր «օբյեկտներն» են ստուգում:

«Ես վստահ եմ, որ այսօր Գագիկ Ծառուկյանի բիզնեսները, որոնք ինքը հանձնել է կառավարման, շատ ավելի պաշտպանված են, քան երբևիցե և, ընդհանուր առմամբ, շատ ավելի կոմֆորտ իրավիճակ է յուրաքանչյուր գործարարի համար, քան երբևե եղել է»,-ասաց նա:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ նրա հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում և որևէ հարցում չի մեղադրում:

«Նա կատարել է իր գործառույթը, օրենսդրական առումով որևէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ գուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որը ընդդիմությունը փորձում է շահարկել, որը, կարծում եմ, անհաջողությամբ կավարտվի»,-ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ բազմաթիվ շինթույլտվություններ են տրվել, և մեկը մյուսի հետ կապել, նշանակում է աշխատել և ենթադրություններ անել հին տրամաբանության մեջ, երբ մեկը մտածում է, որ ինչ-որ բանի դիմաց կարող է ինչ-որ բան ստանալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ