Առողջապահություն

Ինչու՞ է վտանգավոր պլաստմասե սպասքի կրկնակի օգտագործումը

Պլաստիկ տարաների հետ շփվելիս խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սպասքի վրա առկա հատուկ գծանշումներին, մասնավորապես սննդային պլաստիկի նշան հանդիսացող համապատասխան պատկերին՝ պատառաքաղին և բաժակին, մաքսային EAC նշանին և պլաստիկի տեսակը ցույց տվող Mobius թվային հանգույցին: Նրանց ներկայությունը վկայում է օգտագործման անվտանգության մասին:

Ըստ մասնագետների՝ շատ կարևոր է երկրորդ անգամ չօգտագործել միանգամյա օգտագործման սպասքը, հատկապես, եթե առկա են դեֆորմացիայի նշաններ, օրինակ, եթե պլաստիկ շշերը կորցնում են թափանցիկությունը։ Պլաստիկ շշերը խորհուրդ է տրվում պահել արևի ուղիղ ճառագայթներից հեռու, ինչպես նաև խորհուրդ չի տրվում դրանց մեջ տաք հեղուկ լցնել: Սննդի տարաների դեպքում խորհուրդ է տրվում զգույշ լինել, որպեսզի դրանց վրա քերծվածքներ չմնան։

Պլաստիկ փաթեթավորման ամբողջականության խախտումը, շահագործման կանոններին անհամապատասխանությունը և պահպանման ռեժիմի խախտումը կարող են հրահրել սննդի հետ մեկտեղ մարդու օրգանիզմ վնասակար նյութերի ներթափանցման գործընթացը: Միկրոպլաստիկ մասնիկները կարող են հանգեցնել բորբոքման և մի շարք այլ խնդիրների:

Պլաստիկ մասնիկների կուտակումը հաճախ հանդիպում է լյարդում, երիկամներում, նյարդային հյուսվածքում և նույնիսկ պլասենցայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ