fbpx
Հասարակություն

Վթար Աճառյան փողոցում. կան տուժածներ

Հունվարի 27-ին` ժամը 17:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 35/31 հասցեում գտնվող ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Nissan Note մակնիշի (վարորդը՝ Դ. Ջ.`ծնված 1981 թ). և BMW մակնիշի (վարորդը՝ Գ. Գ.` ծնված 1995 թ.) ավտոմեքենաները: Nissan Note մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ի. Բ.-ն` ծնված 1982 թ., հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ