Հասարակություն

Ավտովթար Արմավիր-Ալաշկերտ ճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Passat» (վարորդ՝ Դավիթ Գ., ծնված 1975 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Պետրոս Խ., ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Անդրանիկ (ծնված 1990 թ.) և Համազասպ (ծնված 1990 թ.) Խ.-երը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Պետրոս և Համազասպ Խ.-երը տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, իսկ Անդրանիկ Խ.-ն ճանապարհին մահացել է: Պետրոս և Համազասպ Խ.-երի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ