fbpx
Իրավական

Վթար Արզնի-Աբովյան ավտոճանապարհին, կա 1 զոհ

Մարտի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Արզնի-Աբովյան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 47-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մարտի 29-ին, ժամը 08.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» 47-ամյա վարորդ Վաչագան Գրիգորյանը մահացել է։
Մարտի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա ուղևորը և տվել խոստովանական բացատրություն, որ «Նիսանի» ղեկին եղել է ինքը։
Կատարվում է քննություն։

Աղբյուրը` Police.am:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ