Հասարակություն

Վթար Մարշալ Բաբաջանյան փողոցում․ կան տուժածներ

Հունվարի 16-ին, ժամը 22։25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Ջ․, ծնված 2005 թ․) բախվել է կայանած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենային։ «Infinity» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժ․ Ջ․-ին և ուղևոր Գ․ Ղ․-ին (ծնված 2005 թ․) փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ