Իրավական

Վթար Բերդավանում․ կա զոհ ու տուժած

Հունիսի 16-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ 33-ամյա վարորդ Հովհաննես Չիչակյանը մահացել է, իսկ 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ