fbpx
Հասարակություն

Վթար Չիվա-Ռինդ ճանապարհին․ կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չիվա-Ռինդ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վորոնցով Կ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 4 մ) և կողաշրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ Արթուր Կ.-ն (ծնված 1998 թ.), դուրս են բերվել ավտոմեքենայից քաղաքացիների ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևորին: Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ