Հասարակություն
13:00 23/05/2020

Վթար Ջրվեժ-Աբովյան ճանապարհին․ կա զոհ

Մայիսի 23-ին, ժամը 02:00-ին տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին և կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել է կամրջի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ