Հասարակություն
10:20 02/08/2021

Ավտովթար Խանջյան փողոցում․ կան տուժածներ

Օգոստոսի 2-ին, ժամը 00։11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Խանջյան փողոցի թիվ 7/1 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Zafira» և «Kia Optima» մակնիշների ավտոմեքենաները։

ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Նշվում է նաև, որ փրկարարները տեղում տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ