fbpx
Հասարակություն

Ավտովթար Երևանի Կորյունի փողոցում․ կա 4 տուժած

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 22:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյուն 25 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ ու կան տուժածներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1993 թ․) և «MG» (վարորդ՝ Ս․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։

Նշվում է նաև, որ փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով ուղևոր Հ․ Ք․-ի հետ միասին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։ «MG» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ