fbpx
Հասարակություն

Վթար Լենինգրադյանում․ կան տուժածներ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 23։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ., ծնված 1963 թ․) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշին․ ուղևորներից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում։

Նշվում է նաև, որ փրկարարներն ուղևոր Ս․ Մ․-ին (ծնված 1966 թ․) դուրս են բերել արգելափակումից․ վերջինիս և մյուս ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1965 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Նախարարությունից տեղեկացնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ