fbpx
Հասարակություն

ՃՏՊ Բադալ Մուրադյան փողոցում. կան տուժածներ

Մայիսի 2-ին՝ ժամը 09։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz CLK (վարորդ` Վ. Ս., ծնված 1974 թ.) և Renault (վարորդ՝ Յ. Պ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ արգելափակված քաղաքացի չկա։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Mercedes-Benz CLK մակնիշի ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդները և երկու ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ