fbpx
Հասարակություն

Վթար Մյասնիկյանում․ կա զոհ ու տուժած

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 02:07-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ՀՀ ԱԻՆ օաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 5/3 հասցեի մոտակայքում «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը։

Նշվում է նաև, որ փրկարարները տուժածներ Ա․ և Վ․ Ն․-երին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածներից մեկը մահացել է, իսկ մյուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ