fbpx
Հասարակություն

Վերին Պտղնի գյուղում ավտոմեքենան բախվել է ծառին. կա տուժած

Մայիսի 24-ին, ժամը 09։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. կա տուժած: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW X5» (վարորդ՝ Է. Օ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Ուղևոր Ս. Օ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ