fbpx
Հասարակություն

Վթար Շիրակի մարզում. կա զոհ

Մարտի 23-ին՝ ժամը 20:26-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդ` Լ.Գ., ծնված 1965թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա փոսը. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացիները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ