fbpx
Հասարակություն

Ավտովթար Թբիլիսիի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ զոհերը ՀՀ քաղաքացիներ են

Վրաստանի Հայաստանի դեսպանության Facebook-յան պաշտոնական էջում գրված է․

«Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»։

Նշենք նաև, որ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ վթարը տեղի է ունեցել ժամը 08:44-ին՝ Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Միմյանց են բախվել երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ զոհվել է 2 հոգի, տուժել՝ 19:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ