Հասարակություն
14:10 11/02/2020

Վթարային ջրանջատումներ այսօր և վաղը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չլկաններ-Ծաղկասար» ջրաղբյուրում՝ ձնաբքի հետևանքով առաջացած վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 10-ին ժամը 19.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Սուսեր, Հացաշեն, Կանչ (Գյալթո), Հակո, Թաթուլ, Մաստարա գյուղերի ջրամատակարարումը:

Նաևս.թ. փետրվարի 11-ին կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. ժամը 10:00-18:00-ն՝ Շինարարների, Դավիթ Բեկի և Բաղաբերդ փողոցների.
  2. ժամը 10:00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 16:00-ն՝ Երկաթուղայինների 2-րդ նրբանցքի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ