Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղափոխող ավտոմեքենան ավտովթարի է ենթարկվել։
Պետության ղեկավարի ավտոմեքենային և ուղեկցող ավտոմեքենային մարդատար ավտոմեքենան բախվել էր հինգշաբթի՝ սեպտեմբերի 15-ի գիշերը, հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը։ Նախագահը զննվել է բժշկի մոտ, լուրջ վնասվածքներ չկան, նշել է նա։
Ուկրաինայի ղեկավարին ուղեկցող բժիշկները շտապ օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայի վարորդին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հավելել է նախագահի մամուլի քարտուղարը։ Նիկիֆորովի խոսքով՝ վթարի հանգամանքների հետաքննությամբ կզբաղվի ոստիկանությունը։