Այսօր՝ օգոստոսի 30-ի առավոտյան, վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը։
Սրա վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել «Վեոլիա ջուր» ընկերության Facebook-ի էջում։
Դրանում երևում է, թե ինչպես է ջուրը ջրատարից ուղղակիորեն դուրս թափվում։
Ընկերությունը հայտնում է, որ վթարի վերացմամբ պայմանավորված ջրանջատումների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։