fbpx
Աշխարհ

Walt Disney World-ը կդադարեցնի 43 հազար աշխատակիցների աշխատավարձի վճարումը

Աշխարհում ամենամեծ թվով այցելուներ ունեցող ժամանցային կենտրոններից մեկը Walt Disney World-ն է, որը կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո երկար ժամանակ փակ է:

Այս պատճառով կենտրոնը որոշում է կայացրել մեկ շաբաթից դադարեցնել շուրջ 43,000 աշխատակիցների աշխատավարձի վճարումը, սակայն աշխատողները հնարավորություն կունենան պահպանել իրենց բժշկական ապահովագրությունը հեռացվելու պահից մինչև 1 տարի:

Սա ժամանակավոր հեռացում է, դեռ անհայտ ժամանակով: Walt Disney World-ում այս ընթացքոմ կաշխատեն 200 հոգի, ովքեր կկատարեն կարևոր գործողություններ, մինչև կենտրոնի բացվելը:

Այս մասին հայտնում է Associated Press-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ