fbpx
Աշխարհ

Warner Brothers կինոընկերության ղեկավարը պաշտոնաթող է եղել անհավատարմության մեղադրանքներից հետո

Warner Brothers կինոընկերության ղեկավար Քևին Ցուձիհարան պաշտոնաթող է եղել անավատարմության մեղադրանքներից հետո: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով WarnerMedia-ի գործադիր տնօրեն Ջոն Սթենքիին:

Ցուձիհարան ներողություն է խնդրել աշխատակիցներից և հայտնել, որ որոշում է ընդունել հեռանալու «երկար ինքնավերլուծությունից և Սթենքիի հետ ստեղծված իրավիճակի քննարկումներից հետո»: Մարտ ամսին Hollywood Reporter հրատարակությունը հրապարակել է Ցուձիհարայի և բրիտանացի դերասանուհի Շառլոտա Քիրքի նամակագրությունը, որը նրանք վարել են 2013 թվականին: Հաղորդագրություններից հետևել է, որ կինոընկերության ղեկավարը Քիրքին նկարահանումների մասնակցություն է խոստացել սեքսի դիմաց: Քիրքը նկարահանվել է Warner Brothers-ի «Ակտիվ փնտրտուքի մեջ» և «Օուշենի 8 ընկերուհիները» երկու ֆիլմերում, որոնցում էպիզոդիկ դերեր է ստացել: Նա բողոքներ չունի Ցուձիհարայի նկատմամբ և պնդում է, որ վերջինս իրեն ոչինչ չի խոստացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ