fbpx
Աշխարհ

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ

Վաշինգտոնը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի ուկրաինական պատերազմում Ռուսաստանին ցուցաբերվող աջակցության համար, այսօր Լոնդոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այսօր երեկոյան Միացյալ Նահանգները կհայտարարի Իրանի, մասնավորաբար Iran Air ավիաընկերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ակնկալում ենք, որ համահունչ քայլերի մասին կհայտարարեն նաև մեր դաշնակիցները», – իր բրիտանացի պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Բլինքենը։

Նույն ասուլիսի ժամանակ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լամին տեղեկացրել է, որ ինքն ու Բլինքենն արդեն այս շաբաթ համատեղ այցով կուղևորվեն Կիև։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ