fbpx
ՏՏ
21:30 05/10/2019

«WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան

«WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հյուրընկալությամբ հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (“Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation”) թեմայով։

Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս միջոցառմանը նախարար Հակոբ Արշակյանի հրավերով իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 20-ից ավելի երկրների պատվիրակություններ՝ փոխվարչապետերի, նախարարների, փոխնախարարների գլխավորությամբ։

Նախարարական կլոր սեղանի շրջանակներում Հայաստանը կկիսվի Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման իր հաջողություններով և տեսլականով: Մասնակիցները կքննարկեն նաև բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական և գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները:

Ակնկալվում է, որ նախարարական կլոր սեղան- քննարկման ավարտին բոլոր երկրների նախարարները կստորագրեն արձանագրություն, որտեղ կամրագրվի երկրների պատրաստակամությունը՝ մշակելու և գործարկելու արդյունավետ քաղաքականություն և գործիքներ՝ խթանելու տեխնոլոգիական փոխակերպումը՝ ի նպաստ կայուն և ներառական տնտեսական զարգացման:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ