fbpx
ՏՏ

WhatsApp-ում նոր կարգավորումներ են ավելացել

WhatsApp մեսենջերը հայտարարել է, որ այժմ խմբի համար նոր կարգավորումներ են գործում։ Մասնավորապես թարմացվել է խմբեր հրավիրելու համակարգը, որ օգտատերը կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, թե ով կարող է իրեն ավելացնել։

Գործառույթի ակտիվացման համար անհրաժեշտ է անցնել կարգավորումներին և ընտրել տարբերակներից մեկը՝ «Բոլորը», «Իմ կոնտակտները» (օգտատիրոջ հեռախոսագրքում գտնվողները), «Կոնտակտները, բացի․․․»։

Այժմ խմբի ադմինիստրատորին, եթե նա չատում մարդ ավելացնելու իրավունք չունի, անհրաժեշտ կլինի օգտատիրոջը խմբում ընդգրկվելու անձնական հրավեր ուղարկել, որը կգործի երեք օր, և որը օգտատերը կարող է ընդունել կամ մերժել։

Նոր կարգավորումներն արդեն հասանելի են որոշ օգտատերերի, իսկ առաջիկայում WhatsApp հավելվածի վերջին տարբերակում դրանք հասանելի կլինեն բոլորին։

Վերեվ