fbpx
ՏՏ

WhatsApp-ը սպառնացել է իրավական միջոցներ կիրառել՝ մեսենջերի չարաշահման համար

WhatsApp-ը սպառնացել է իրավական միջոցներ կիրառել՝ մեսենջերի չարաշահման համար: Հայտարարությունն արվել է, քանի որ բազմաթիվ կազմակերպություններ, շրջանցելով սահմանափակումները, գովազդում են իրենց արտադրանքը:

Reuters-ը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ WhatsApp-ի ծրագրային գործիքները հնդկացի թվային մարքեթոլոգներին և քաղաքական ակտիվիստներին օգնում են շրջանցել հակասպամային սահմանափակումները՝ Հնդկաստանում համընդհանուր ընտրությունների նախաշեմին:

Իր բլոգում ընկերությունը տեղադրել է «WhatsApp-ի չարտոնագրված օգտագործումը» անվանմամբ գրառումը, որում ասվում է, որ դեկտեմբերի 7-ից այն իրավական միջոցներ կձեռնարկի, նույնիսկ եթե կազմակերպությունը հրապարակավ հայտարարի չարաշահման հնարավորությունների մասին:

Այդ գործիքները կիրառում են նաև Ինդոնեզիայի և Նիգերիայի օգտատերերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ