fbpx
Սպորտ

Վիլիանի գործակալները ժամանել են Փարիզ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը տրանսֆերային պատուհանի վերջին օրը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Բրազիլացին հետաքրքրել է ֆրանսիական ՊՍԺ-ին: UOL Esporte-ը հայտնում է, որ խաղացողի գործակալները ժամանել են Փարիզ: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները գտնում են, որ «թոշակառուները» կհամաձայնեն Վիլիանին բաց թողնել 40 մլն եվրոյի դիմաց:

Կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:

ՊՍԺ-ում հույս ունեն, որ Վիլիանը կփոխարինի թիմի առաջատար Նեյմարին, որը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել երկար ժամանակով:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ