fbpx
Հասարակություն

Հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ մասնակցում է Wine Travel Awards գինու զբոսաշրջության միջազգային մրցույթին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2022 թ մարտ ամսին առաջին անգամ կկազմակերպվի Wine Travel Awards 2021-2022 գինու զբոսաշրջության առցանց մրցանակաբաշխությունը: Հայաստանը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հովանավորությամբ և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) աջակցությամբ մրցանակաբաշխությանը կներկայացնի հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ:

Քվեարկությունը կսկսվի մարտի 1-ից www.winetravelawards.com կայքում: Հաղթողները կորոշվեն ինչպես հանրային քվեարկության, այնպես էլ գինու և էնոտուրիզմի փորձագետներից բաղկացած ժյուրիի գնահատման միջոցով:
«Նորարարական ձևաչափով այս մրցույթն անցկացվում է առաջին անգամ: Այն ներառում է թիրախային երկրներում միասնական գովազդային և տեղեկատվական արշավների իրականացում: Դրանք կնպաստեն առաջադրված գինու զբոսաշրջության նախագծերի, մրցույթի գործընկերների, ինչպես նաև մասնակից երկրների հանրահռչակմանը»,- նշել է ՀԽԳՀ միջազգային ծրագրերի փորձագետ և նորարարական գինու զբոսաշրջության մագիստրոս Հայարփի Շահինյանը:

Թեկնածու նախագծերի մասին հոդվածները և պրոֆիլները կհրապարակվեն Wine Travel Awards Guide կատալոգում, որը կցուցադրվի գինու ոլորտի ամենակարևոր և հայտնի ցուցահանդեսներին՝ ներառյալ London Wine Fair և ProWein.
Բացի այդ, մրցույթից առաջ և հետո կիրականացվեն հանրային իրազեկման արշավներ թիրախային երկրներում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա:

Տարբեր անվանակարգերում Հայաստանից առաջադրված թեկնածուների պրոֆիլները, որոնց համար կարող եք քվեարկել, ներկայացված են ստորև.

1. https://winetravelawards.com/nominee/wine-history-museum-of-armenia/

2. https://winetravelawards.com/nominee/areni-1-cave/

3. https://winetravelawards.com/nominee/momik-wine-cube/

4. https://winetravelawards.com/nominee/vine-and-wine-foundation-of-armenia/

5. https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia/

6. https://winetravelawards.com/nominee/wine-consumption-study/

7. https://winetravelawards.com/nominee/guidemaster-wine-tour-guide-program/

8. https://winetravelawards.com/nominee/evn-wine-academy-s-enology-and-wine-business-program/

9. https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia-2/

10. https://winetravelawards.com/nominee/vini-armenian-wine-guide/

11. https://winetravelawards.com/nominee/yerevan-wine-days/

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ստեղծվել է 2016 թ ՀՀ կառավարության որոշմամբ` խաղողագործության և գինեգործության ոլորտների արդյունավետ և համակարգված զարգացման, ինչպես նաև պետական քաղաքականության նոր ռազմավարությունների և զարգացման ծրագրերի ներդրման նպատակով։

Հիմնադրամի գլխավոր նպատակը հայկական գինիների սպառման և արտահանման ծավալների ավելացումն է, «Հայաստանի գինիներ» բրենդի համաշխարհային ճանաչումը։

Հիմնադրամի նպատակներն են.

• Աշխարհագրական ցուցիչների ազգային համակարգի ստեղծումը,

• Խաղողի տնկիների կադաստրային համակարգի մշակումը,

• Հայկական խաղողի գենետիկ ռեսուրսների ուսումնասիրությունը,

• Տեղածին սորտերի պահպանությունը, սեփական հավաքածուի ստեղծումը,

• Խոշոր և փոքր արտադրողներին աջակցությունն ու խորհրդատվության տրամադրումը,

• Գինու տեխնոլոգների և գինեգործների ուսուցումը և մասնագիտական վերազինումը,

• Հայկական գինիների առաջխաղացումը, արտահանմանն աջակցությունը,

• Խաղողի սորտերի և այգիների, գինու արտադրությունների վերաբերյալ արդիական տեղեկատվություն պարունակող միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծումը՝ գինեգործական ապրանքների որակի վերահսկողության և հնարավոր կեղծարարություններից խուսափելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ