fbpx
Կառավարություն

Wizz Air-ի՝ Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն չեն համապատասխանում իրականությանը․ Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է լուրերին, համաձայն, որոնց 2020 թվականի հունվարի 20-ից Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունն ուղիղ թռիչքներ է իրականացնելու Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: Ըստ Ռևազյանի՝ լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերն առ այն, որ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն և Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի Շիրակ օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը»,-Facebook-ի իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը։

https://www.facebook.com/photo.php?fbid=10159360511163986&set=a.10151556453628986&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ