fbpx
Սպորտ

Վուլվերհեմփթոնի մարզիչը Փյունիկի հետ բարդ խաղ է ակնկալում

Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկին» բաժին հասած հեղինակավոր «Վուլվերհեմփթոն» ակումբի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է սպասվելիք խաղի մասին ու նշել, որ բարդ հանդիպում են ակնկալում։

«Այո, մենք երկար ուղևորություն ենք ունենալու, սակայն ավելի կարևոր է խաղին լավ պատրաստված լինելը: Սա մարտահրավեր է, որը մենք կընդունենք: Չենք անհանգստանում, կանենք մեզանից կախված ամեն բան:
Շատ հպարտ ենք նախորդ մրցաշրջանում գրանցած հաջողությունների համար, դա ակումբի համար մեծ նվաճում էր: Այժմ այս պրոֆեսիոնալ մարտահրավերն ընդունելու ժամանակն է:

«Փյունիկը» լավ է հանդես եկել նախորդ փուլում: Մենք ուսումնասիրել ենք նրանց խաղն և բարդ հանդիպում ենք ակնկալում: Ֆուտբոլում ֆավորիտներ չկան, մենք պարզապես պետք է մեր խաղը ցուցադրենք, իսկ հետո կմտածենք «Լեսթերի» հետ հանդիպման մասին», – Սանտուի  խոսքերը մեջբերում է ITV.com-ը:

Հիշեցնենք, որ «Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» առաջին հանդիպումը կայանալու է վաղը՝ օգոստոսի 8-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ