fbpx
Հասարակություն

Ոստիկանությունը հորդորում է այս օրերին լինել զգոն, ալկոհոլի ազդեցության տակ մեքենա չվարել

Ճանապարհային ոստիկանությունը հորդորով դիմել է քաղաքացիներին, որում ասվում է.

«Հարգելի´ քաղաքացիներ, հորդորում ենք ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով:

Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ