«X-մարդիկ. Սև փյունիկ»-ը ֆրանշիզայի նվազագույն հաջողություն ունեցած ֆիլմն է կինոթատրոններում հասույթի առումով: Այս մասին վկայում են boxofficemojo.com-ի տվյալները:
Ըստ տրամադրված տեղեկատվության, այս ժապավենը դարձել է նաև վատագույնը X-մարդկանց մասին կինոշարքի ամբողջ պատմության մեջ:
Հստակեցվում է, որ «X-մարդիկ. Սև փյունիկ»-ը 200 միլիոն դոլար բյուջեի դեպքում կարողացել է ընդամենը 252 միլիոն դոլար հավաքել: