Քաղաքականություն

Խաբարովսկում երկու շաբաթ է՝ բողոքի ակցիաները շարունակվում են

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում այսօր բողոքի ակցիա է իրականացվել։

Բողոքի ակցիան արդեն երկու շաբաթ է ինչ շարունակվում է։ Ըստ լրատվամիջոցների, փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ:

Հավաքի մասնակիցները բողոքում են երկրամասի ղեկավար Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ: Դա տեղի է ունեցել հուլիսի 9-ին:  Հետաքննության վարկածի համաձայն՝ նա մեղադրվում է ձեռներեց Ալեքսանդր Սմոլսկու և երկու այլ գործարարների սպանությունը կազմակերպելու մեջ:

Նախագահ Վլադմիր Պուտինը հուլիսի 20-ին նրան ազատել է պաշտոնից՝ վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ, սակայն Ֆուրգալին աջակցող բողոքի ցույցերը գնալով ավելի մարդաշատ են դառնում՝ Խաբարովսկից բացի ընդգրկելով նաև այլ շրջանները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ