UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ֆուտբոլի մեծ սիրահար է: Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում նա հայտնել է, թե իր կարծիքով ով է «Ոսկե գնդակ»-ի ապագա դափնեկիրը:
«Ռոնալդուի հետ հաճախ ենք շփվում սոցիալական ցանցերով: Ազգերի լիգայի գավաթը նվաճելու առթիվ նրան չեմ հասցրել շնորհավորել, սակայն Սկուդետոյի համար՝ շնորհավորել եմ: Հաջող մրցաշրջան էր «Յուվե»-ի համար, սակայն Չեմպիոնների լիգայում պարտվեցին:
Դժվար է ասել՝ ով է արժանի «Ոսկե գնդակ»-ին. Վան Դեյկը, Սալահը, թե՞ Ալիսոնը: Կցանկանայի, որ մրցանակը բաժին հասնել պաշտպանի կամ դարպասապահի:
Եթե Բրազիլիան նվաճի Ամերիկայի գավաթը, «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Ալիսոնը, հակառակ դեպքում՝ Վան Դեյկը: Մեսսին ու Ռոնալդուն առանց այն էլ շատ ունեն այդ մրցանակից: Թարմ արյուն է պետք:
Վերջին անգամ պաշտպաններից Կանավարոն է արժանացել նման պատվի 2006 թվականին: Ինչպես տեսնում եք՝ բավականաչափ ինֆորմացիա ունեմ ֆուտբոլի մասին»,- ասել է Խաբիբ Նուրմագոմեդովը: