fbpx
Սպորտ

Խաչանովն ու Գասպարյանը նահանջել են թարմացված դասակարգման աղյուսակում

Օգոստոսի 16-ին պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը:

Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում են ռուս Դանիիլ Մեդվեդևը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը: Իսպանացի Ռաֆայել Նադալը մնացել է չորրորդ տեղում, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն 9-րդն է:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 2 աստիճան և հայտնվել 30-րդ տեղում:

Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում նահանջել է 1 աստիճան և զբաղեցնում է 125-րդ տեղը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է ավստրալուհի Էշլի Բարթին: Ճապոնացի Նաոմի Օսական երկրորդն է, իսկ բելառուս Արինա Սաբալենկան եզրափակում է լավագույն եռյակը:

ATP, վարկանիշային աղյուսակ

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 12113 միավոր

2 (2). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 10620

3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 8350

4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7815

5 (5). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 7263

6 (6). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 7005

7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – 6005

8 (8). Մատեո Բերետինի (Իտալիա) – 5533

9 (9). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 4215

10 (10). Դենիս Շապովալով (Կանադա) – 3625

30 (28). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2055

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ