fbpx
Սպորտ

Կարեն Խաչանովը պարտություն կրեց Նովակ Ջոկովիչից

Դևիսի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկրորդ մենախաղում Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ, հայազգի Կարեն Խաչանովը պարտվեց սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին՝ 3։6, 3։6 հաշվով: Նրանց միջև մրցապայքարը շարունակվեց 1 ժամ 14 րոպե:

Երկու հավաքականների միջև հաշիվը դեռ հավասար է՝ 1։1։ Ավելի վաղ առաջին մրցախաղում Անդրեյ Ռուբլյովը 6։1, 6։2 հաշվով հաղթել էր Ֆիլիպ Կրայնովիչին։

Իսկ զուգախաղում Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը կմրցեն Յանկո Տիպսարևիչի և Վիկտոր Տրոիցկու հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ