fbpx
Իրավական

13:00 12/7/2019

Խաչատուրյան քույրերի հոր հանդեպ հարուցվել է քրեական գործ. Lente.ru

Խաչատուրյան քույրերի հոր` սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդել է Lente.ru- ն:

«Խաչատուրյան քույրերի իրենց հոր սպանության մեղադրանքով քրեական գործի նյութերից առանձնացվել է մեկ այլ քրեական գործ` հոր կողմից դուստրերի հանդեպ կատարված հանցագործությունների փաստով: Քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ, սեռական բնույթի գործողությունների պարտադրում) », — ասել է պարբերականի զրուցակիցը:

Ըստ «Lenta.ru» — ի, նյութերը կուղարկվեն Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր գրասենյակ: Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հետմահու քննություն, հետմահու մեղադրանքի առաջադրում և նույնիսկ հետմահու դատապարտություն` եթե հարազատները պնդեն են այդ մասով:

Խաչատուրյան քույրերից մեկի փաստաբան Յարոսլավ Պակուլինը, սակայն, ավելի ուշ «Говорит Москва»» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքել է աղջիկների հոր նկատմամբ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունը:

Դեպքի մասին ամբողջական պատմությանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ: 

Վերեվ