fbpx
Հասարակություն

09:30 4/10/2019

Խաչատուրյան ընտանիքը ցանկանում է վերսկսել գործի քննությունը

Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատրույանի սպանության գործով տուժածների փաստաբանները քննությանը խնդրում են վերսկսել հետաքննությունը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, փաստաբանները կարծում են, որ դուստրերի նկատմամբ Խաչատուրյանի ոտնձգությունների մասին բոլոր տվյալները որևէ հաստատում չեն ստացել:

«Չկան ո՛չ ականատեսներ, ո՛չ սերմնահեղուկի հետքեր, ո՛չ ձայնագրություն կամ տեսագրություն»,-նշել է տուժածների ներկայացուցիչը:

Բացի դրանից՝ նա կարծում է, որ քույրերը տարբեր ցուցմունքներ են տալիս:

Դրան հակառակ՝ Խաչատուրյան քույրերից միջնեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը պնդում է, որ աղջիկների կատմամբ հոր կողմից բռնության մասին տեղեկությունը հաստատվում է մեղադրյալների, վկաների ցուցմունքներով, ինչպես նաև հոգեբանական, սեքսոլոգների փորձաքննությունների և սպիտակեղենից վերցված փորձանմուշների ուսումնասիրության արդյունքներով:

«Թող տուժած կողմն ուշադիր կարդա փորձաքննությունների եզրակացությունները, ես արդեն ասել եմ դա նրանց»,-ընդգծել է Պաշինը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվել էր Միխայիլ Խաչատուրյանի հեռախոսում պահպանված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է հայրը նվաստացնում աղջիկներին և հարվածում նրանցից մեկին։

Վերեվ