fbpx
Սպորտ

Խամեսը այս տարի չի կարողանա դաշտ դուրս գալ. պաշտոնական

Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Կոլումբիայի հավաքականի կազմում անցկացրած մարզումներից մեկի ժամանակ։ Դրա հետևանքով այս տարի Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպանը այլևս չի կարողանա դաշտ դուրս գալ։ Այս մասին տեղեկացնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա կիսապաշտպանը ծնկի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար ամենաքիչը 6 շաբաթ կպահանջվի:

Հիշեցնենք, որ Խամես Ռոդրիգեսը նախորդ երկու մրցաշրջանը Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ անցկացնելուց հետո վերադարձել է Մադրիդ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կոլումբացի կիսապաշտպանը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ