fbpx
Իրավական

Խանջյան փողոցում հրավառություն կատարողը հայտնաբերվեց

Փետրվարի 27-ին` կեսգիշերին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Խանջյան փողոցում հրավառություն է:
Նույն պահին փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր:

Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ ինքն է կատարել հրավառություն:

Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Ոստիկանությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ