fbpx
Արցախ

Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ խմբավորման ներկայացուցիչների թիվը կավելանա

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ խմբավորման ներկայացուցիչների թիվը կավելանա ևս 75 մասնագետով:

Հայտնենք, որ ավվելի վաղ ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության բաժնի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը հայտնել էր, որ նախատեսվում է մեծացնել Ղարաբաղում խմբավորումը. տարածաշրջան կուղարկվեն հոգեբաններ:

«Ներկայում Նոգինստի փրկարարական կենտրոնից պատրաստ է մեկնել 75 մասնագետ և 13 միավոր բարձր անցանելիություն ունեցող տեխնիկա: Շարունակում է լրացուցիչ ուժերի և միջոցների տեղափոխումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ