fbpx
Քաղաքականություն

ԼՂ-ում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` տարածաշրջան ներթափանցման համար. Լավրով

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` տարածաշրջան ներթափանցման համար:

«Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների` այս տարածաշրջան ներթափանցման փորձերի համար: Այս հարցում մենք միանգամայն համակարծիք ենք մեր թուրք գործընկերների հետ»,- ասել է նա:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ