fbpx
Արցախ

Ղարաբաղի բանակցային պրոցեսի վերաբերալ փաստաթղթերը ես եմ փոխանցել ԼՂ իշխանություններին

Հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իր այն հայտարարությանը, որտեղ նշել էր, որ դավադիր ուժեր կան, որոնք երկու պետությունների միջև փորձում են սեպ խրել, հրահրել: Վարչապետն ասաց.

«Ես Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանիպումներ եմ ունեցել, և ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը, և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի մասով պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ ոչ, և պարզվել է, որ բոլորը համաձայն են, և դրանից հետո էդ սեղանի շուրջ եղած մարդիկ տակից հրահրում են՝ ասելով՝ էս կառավարությունը հողեր է ծախում»։

Վարչապետը հավելեց. «Ես գաղտնիության պայմաններում խոսել եմ, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով, էս մարդը օգնականին ասում է՝ գնա ֆեյսբուքում գրի, որ հողերը ծախում է․ ինչի՞ համար է անում, ինքը գիտի՞ 100 տոկոսով՝ ինչ է կատարվում, և ընդ որում, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի տեղեկություն չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել ասել՝ ինչ է կատարվում, ինչ են ուզում անել»:

Վարչապետը նաև ասաց, որ ինքն է Ղարաբաղի բանակցային պրոցեսի վերաբերալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին:

«Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ են բանակցել ինձնից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք, իրենք տեղյակ չեն եղել, բայց գնում, նույնիսկ անձամբ սոցցանցերում գրում են՝ Նիկոլը հողեր է ծախում»,- ասաց նա և նշեց, որ անձերին կոնկրետացնելու կարիք չի տեսնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ