fbpx
Մշակույթ

Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ ելույթ կունենա Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ ելույթ կունենա հանրահայտ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին:

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Բունիաթիշվիլու հայաստանյան ելույթը կազմակերպել են ՀԱՖՆ-ը և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան:

Բունիաթիշվիլին կներկայացնի դաշնամուրային երկացանկի ամենագեղեցիկ ու բարդագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ